ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խոստովանում է՝ իրենց մերձավորներից էլ 2018 թվականին մասնակցել են հեղափոխությանը, մասնավորապես, իր հորեղբոր դուստրը։
«Եթե հիմա փորձում ենք սա դիտարկել որպես մեղավորություն, որ դրա պատճառով է ինչ-որ բան եղել, կարծում եմ, շատ պրիմիտիվ է ու անիմաստ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Քոչարյանը հերքեց, թե ինքն այդ օրերին եղել է հրապարակում։
«Մայթով անցնելիս են նկարել, անգամ հանրահավաք չի եղել այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, Aravot.am-ն էր հոդված հրապարակել»,- նշեց նա։
Պատգամավորը նշեց, թե Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից հետո հարձակում է սկսվել իրենց նկատմամբ ու չի հասկանում՝ ինչի համար։
«Ես չեմ կարծում, որ ասուլիսի ընթացքում ընդդիմադիր որևէ թևի հասցեին ինչ-որ վիրավորանքներ են հնչել»,- ընդգծեց Քոչարյանը։










