Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ-Ռայզինգերին՝ Ավստրիայի արտգործնախարար նշանակվելու առթի:
«Ակնկալում եմ սերտորեն աշխատանք՝ Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով, ինչպես նաև ներգրավվածություն բոլոր այն հարթակներում, որոնք կարևոր դեր են խաղում մեր գործընկերության օրակարգն առաջ մղելու համար, ներառյալ՝ Եվրամիությունը»,- գրել է Միրզոյանը՝ X-ի իր միկրոբլոգում:










