Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)


Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)
Սեպտեմբեր 15 12:31 2017

Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ ուղևորներ ստացել են դեմքի այրվածքներ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին:

Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք տեղյակ են Արևմտյան Լոնդոնում Փարսոնս Գրին կայարանում տեղի ունեցած միջադեպի մասին, և իրենց աշխատակիցները դեպքի վարում են:

Ոստիկանությունը հայտնել է, որ տեղյակ է սոցիալական մեդիաներում տարածված հաղորդագրություններից և կհրապարակի միջադեպի վերաբերյալ փաստեր դրանք ճշտելուց հետո:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր, այդ թվում՝ զինված սպաներ, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ, չնայած նրանցից ոչ ոք լրացուցիչ մանրամասներ չի հայտնել միջադեպի մասին: