Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել․ 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են


Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել․ 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են
Մարտ 5 00:03 2025

Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած «Ford Transit», 34-ամյա Վրեժ Բ.-ի վարած «Mercedes» և 51-ամյա Արմեն Մ.-ի վարած  «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով UAZ-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ն.-ն տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, իսկ Mercedes-ի վարորդ Վրեժ Բ.-ն՝ «Գորիս» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։