«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, և սա երաշխիք է, որ 2 երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում»,- Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքովհայ-իրանական հարաբերությունները զարգանում են քաղաքական երկխոսության, տնտեսական գործակցության և առևտրաշրջանառության մակարդակներում։
«Մեր այլ հարաբերություններում սպատնալիք չկա Իրանի Իսլամական հանրապետության դեմ։ Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ։ Իրանի կայունությունը, զարգացումը և անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար»,-հայտարարել է Փաշինյանը։