Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ ՔՊ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար․ Արսեն Ջուլֆալակյան


Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ ՔՊ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար․ Արսեն Ջուլֆալակյան
Մարտ 4 17:52 2025

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է․

«Առաջիկա ընտրությունների մասին.

ՔՊ-ն իր պարագլխով անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին: Թշնամուն է հանձնել մեր հայրենիքը...

Քաղաքագիտության դասական սահմանմամբ այդ խմբակը կոլաբորացիոնիստական է, դավաճանական։

2020 թվականի նոյեմբերի 10-ը կարմիր գիծն է. դրանից հետո ով համաձայնում է համագործակցել ՔՊ-ի հետ, դասական կարիերիստ է, չի առաջնորդվում պետական շահով և կրում է ՔՊ-ի գործած հանցագործությունների ամբողջ պատասխանատվությունը: Դա նաև խոսում է մարդու անձնական հատկանիշների, արժեքների մասին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության:

Ցանկացած ընտրություններում, ինչ թեկնածու ուզում է ՔՊ-ն առաջադրի, ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել ՔՊ-ին իրական  ընդդիմադիր թեկնածուին:

Պետական դավաճանի հետ աշխատել ցանկացողը չի կարող բարձր արժեքների կրող լինել և գործել ի շահ Հայաստանի Հանրապետության:

Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ ՔՊ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար»: