ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Մարտուն Գրիգորյանը հանդիպում է ունեցել հայրաքաղաքի տուրիզմի ոլորտի զարգացմամբ զբաղվողների հետ։
Ֆեյսբուքյան իր էջում նա մի կարճ տեսանյութ է հրապարակել ու կից գրել.
«Բավականին հետաքրքիր ու կառուցողական քննարկում եմ ունեցել Գյումրիում տուրիզմի ոլորտի զարգացմամբ զբաղվողների հետ, ովքեր իրապես ոլորտում են, փորձառու են ու իրենց ջանքերն այս ոլորտում շատ ընդգծված են»։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։
Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են՝ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այլընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը, և այլք։