ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հետևում է Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ գործողություններին ու դրանք գնահատում շատ ցավալի։
«Ես կարծում եմ՝ կա որոշակի խնդիր կառավարության, իշխանությունների կողմից՝ ներկայացնելու իրենց գործընթացները, որոնք որ իրականացնում են: Այդ խնդիրը պետք է ինչ-որ ձև լուծվի: Կարծում եմ, որ իշխանություները պետք է ավելի ակտիվ լինեն՝ հանրայնացնելու իրենց գործողությունները, որպեսզի երկիմաստություն չլինի և հասարակության մեջ բողոք չառաջանա»,- Armlur.am-ի հետ զրույցում ասել է նա։
Ռուբեն Վարդանյանը Տոնոյանի դպրոցական ընկերն է եղել։
Հարցին՝ ինչո՞ւ չի միանում բողոքի նշաններին՝ հացադուլ, գործադուլ՝ Տոնոյանը պատասխանել է, որ կարող է ավելին անել, քան հացադուլն է:
«Այս պահին որոշակի գործողություններ անում եմ: Ես որոշակի տեղեկությունների եմ տիրապետում և աշխատում եմ այնպիսի ազդեցություն ունենալ, որպեսզի այդ տեղեկությունները տեղ հասնեն»,-հավելել է նա: