Տպավորություն կա, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը փորձում է փակուղի տանել, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Մենք սրա մասին խոսում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ։ Իմ կարծիքով՝ ընդհակառակը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի մեծ խթան հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե Ադրբեջանն ակնհայտորեն հակված չէ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն և սահմանը բացվի։