Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ. Խանդանյան


Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ. Խանդանյան
Մարտ 4 14:35 2025

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ՝ ի թիվս ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, լրագրողներին այս մասին ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Նույն տրամաբանությամբ Հայաստանի հյուսիսից մինչև հարավ կապուղիները պետք է բացվեն՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Մեր դիրքորոշումն այս հարցում կառուցողական է։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին առաջարկություն է ներկայացրել և այս հարցի վերաբերյալ դրական արձագանք չենք ստացել»,-ասաց Խանդանյանը։

Նա նշեց, թե իր կարծիքով՝ տարածաշրջանում էսկալացիոն վտանգի հիմք չկա։