Ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը («Հրապարակ»)


Ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը («Հրապարակ»)
Մարտ 4 14:25 2025

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում  այսօր ձերբակալվել է։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատել է տեղեկությունը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին եւս 4 անձ էր ձերբակալվել՝ այդ թվում Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ Բոլորն էլ կալանավորվել են։ Արսեն Կարոյանը ձերբակալվել է այս գործի շրջանակում։