Օսկանյանը 10 տարի հնարավորություն ուներ իր «փառահեղ» դիվանագիտությունը գործի դնել. Հիմա թող իր թոշակով զբաղվի.Սիմոնյան


Օսկանյանը 10 տարի  հնարավորություն ուներ իր «փառահեղ» դիվանագիտությունը գործի դնել. Հիմա թող իր թոշակով զբաղվի.Սիմոնյան
Մարտ 4 13:46 2025

Վարդան Օսկանյանը 10 տարի  հնարավորություն է ունեցել իր «փառահեղ» մտքերը և փառահեղ դիվանագիտությունը գործի դնի, արդյունքում Արցախը բաց է դուրս է թողել բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի հետ, հարցը չի լուծել: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինքը վաղուց թոշակի է գնացել, թող հանգիստ իր թոշակով զբաղվի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նա մտահոգված է գերիների ճակատագրով, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մտահոգված էր, ժամանակին թող մտահոգվեր, երբ որ մարտի 1-ի մամլու խոսնակն էր, մարտի 1-ն էր արդարացնում, մարտի 1-ին Երևանի կենտրոնում 10 մարդու գնդակահարելը վեր էր երկացել, արդարացնում էր: Այդ ժամանակ թող մտահոգվեր»: