«Կործանում են ընտանիքները, հաճախ՝ ամուսնալուծվում». Հայկ Սարգսյանը կոչ է անում չխաղալ ու դուրս գալ վիրտուալ մոլախաղերից


«Կործանում են ընտանիքները, հաճախ՝ ամուսնալուծվում». Հայկ Սարգսյանը կոչ է անում չխաղալ ու դուրս գալ վիրտուալ մոլախաղերից
Մարտ 4 10:48 2025

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը քաղաքացիներին կոչ է անում չխաղալ ու դուրս գալ վիրտուալ մոլախաղերից։

«Դա տանում է կործանման։ Որևէ մեկը չի կարող գումար վաստակել՝ ինտերնետ շահումով խաղերում գումար վատնելով, դա բացառված է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Սարգսյանը երկար տարիներ ուսումնասիրել է ոլորտը․ բազմաթիվ քաղաքացիներ միլիոնավոր դրամներ ու դոլարներ վատնում են մոլախաղերում, հասնում սննկացման, կորցնում գույքը, բնակարանը, հախաճ՝ իրենց կյանքը։

«Կործանում են իրենց ընտանիքները, հաճախ ամուսնալուծվում են։ Մենք պետք է կոչ անենք չտրվել վիրտուալ մոլախաղերին ու իրենց կյանքը չվատնել այստեղ»,- ընդգծեց պատգամավորը։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի՝ ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Սա նշանակում է խաղային հաշվին լիցքավորված 100 հազար դրամից պետք է հարկվի 10 հազար դրամը:

Հիմնավորվում է, որ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին հասել է 6.5 տրիլիոնի՝ վերջին տասը տարում աճելով ավելի քան 440 անգամ:

Մինչդեռ, շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ: