Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությանը՝ նշելով, թե իբր արդարության հասնելու համար պետք է պատասխանատվության ենթարկել ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին։
«Միայն ճշմարտության բացահայտմամբ և հանցագործությունների հետևանքների վերացմամբ խաղաղությունն ու հաշտությունը կհաղթեն անպատժելիությանը»,- ասել է Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած զեկույցում Վոլկեր Տյուրկը հայտարարել է, որ հետևում է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններն, ապա անդրադարձել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, ներառյալ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։