ՔՊ-ն զավթելու սցենար է մշակել․ «Հրապարակ»


ՔՊ-ն զավթելու սցենար է մշակել․ «Հրապարակ»
Մարտ 4 08:40 2025

«Հրապարակ» գրում է ․ Փարաքար համայնքում մարտի 30-ին սպասվող ընտրություններին ֆեյք-ընդդիմադիրների պակաս չի լինի: Մեկի մասին օրերս գրել էինք` խոսքը ՔՊ փրայմերիզի երկրորդ տեղը զբաղեցրած Գոռ Սարիբեկյանի մասին է, որն առաջադրվելու է «Կայունություն» կուսակցությամբ: Երկրորդը նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն է, որն անցած ընտրություններին կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ` 2.5 տարի կառավարելուց հետո էստաֆետը փոխանցեց ՔՊ-ին։ Նա առաջադրվելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ․ սա այն կուսակցությունն է, որով Երեւանի ընտրություններին մասնակցեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա 1 տարի անց սեփական կուսակցությունը հիմնեց՝ «Նոր ուժ» անունով։

Պատահական չէ, որ 2 օր առաջ կարճվեց Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: ՔՊ-ում մտածում են կրկնել նախորդ սցենարը, կոալիցիա կազմել եւ իշխանությունը զավթել` հաղթած ուժին զրկելով համայնքի կառավարումից։ Ի դեպ, համայնքում խոսակցություններ կան, որ թեկնածուներից ոմանք ընտրակաշառքի խոստումներ են տալիս, անգամ անձամբ են այցելում մարդկանց տներ: Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը, որ նախորդ ընտրություններում ամենաշատ ձայներն էր հավաքել, բայց չկարողացավ համայնքապետ ընտրվել, առատ խոստումներ է տալիս համայնքի բնակիչներին` ընտրվելուց հետո բոլոր խնդիրները լուծել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 04․ 03․ 25 թ համարում։