Սյունիքում փորձում են ավտորիտետ ձեռք բերել․ «Հրապարակ»


Սյունիքում փորձում են ավտորիտետ ձեռք բերել․ «Հրապարակ»
Մարտ 4 08:22 2025

«Հրապարակ» գրում է ․ Կապանի ՔՊ խորհրդի ընտ­րություններից հետո ներկուսակցական կրքերը չեն հանդարտվել։ Կապանի ՔՊ թիմում կասկածներ ունեն, որ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը նախապես ազդեցություն է գործել ընտրողների վրա, դա է պատճառը, որ անցած շաբաթ տեղի ունեցած ընտրություններում կապանցի 2 պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն ու Մարինա Ղազարյանը, չեն անցել խորհրդի կազմ, փոխարենը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ՔՊ քարտուղարուհին, մարզիչը եւ Բաբայանի այլ մտերիմներ մտել են։ ՔՊ-ականների կասկածները հաստատվել են այն բանից հետո, երբ խորհրդի նախագահ է ընտրվել Նարեկ Բաբայանը։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է չեղարկի այդ ընտրությունները: Մինչդեռ մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ կուսակցության վարչությունն իր առաջիկա նիստում կհաստատի Բաբայանի նշանակումը խորհրդի ղեկավարի պաշտոնում, քանի որ նրա «առաջընթացի» քավորները վարչության անդամներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն են, որոնք փորձում են Սյունիքում իրենց ազդեցությունը մեծացնել։  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 04․ 03․ 25 թ համարում։