Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են։ Այդ մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հարցազրույցում՝ անդրադառնալով Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին։
«Նրանց, ում թվում է, թե պատերազմն ավարտվել է, քանի որ պարզապես սահմանին չեն կրակում, պիտի հիասթափեցնեմ: Քանի Ադրբեջանը մեր վրա հոգեբանական գրոհներ է ձեռնարկում, ու մեր հայրենակիցները գերի են, պատերազմը շարունակվում է:
Անհնար է, որ Բաքվի դատարանում լինի արդար դատավարություն: Ամեն ինչ հստակ կազմակերպված է. այդ դահլիճում նստած մարդիկ իրենց դերն ունեն»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։