Կառավարության որոշումը չի գոհացրել ընդհանրապես, դա վերաբերվում է ամսի մեկով գրանցվածներին, իսկ այդպիսիք չկան. տնտեսվարող


Կառավարության որոշումը չի գոհացրել ընդհանրապես, դա վերաբերվում է ամսի մեկով գրանցվածներին, իսկ այդպիսիք չկան. տնտեսվարող
Մարտ 3 13:08 2025

Կառավարության որոշումը չի գոհացրել ընդհանրապես, նախ դա վերաբերվում է ամսի մեկով գրանցվածներին, հունվարի մեկով, ով գույքագրել էր ապրանքը, բնականաբար չկա նման մարդ, կամ չգիտեմ՝ կարող է իրենցից լինեն, նման մարդ գոյություն չունի, ոչ մեկ չի գրել, դրանք սուտ են: Այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից տնտեսվարողներից մեկը՝ անդրադառնալով հարցին Կառավարության նիստում հնչած հայտարարություններից և այդ որոշումից հետո, որով հայտարարվեց, որ 5%-ից ավելի հարկը վերադարձնելու են տնտեսվարողներին, ավելին նշեցին, որ շրջարկով աշխատողներին արտոնություն է տրվում և անցումային շրջան է համարվում երկու եռամսյակներով, արդյոք չի գոհացրել կառավարության որոշումը:

«Իրենք ասում են այս երկու եռամսյակը 10%-ով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է լրիվ սուտ, խաբեություն է: Պարզապես իրենք իմացան, որ մենք ավելի շատ ենք պատրաստվել, որ այսօր հավաք պետք է լինի, դրա համար անմիջապես արագ ինչ-որ մի երկու տողով փորձեցին մեր հավաքույթը տապալել, որովհետև ամբողջ սայթերում ամեն մեկը մի ձև եզրակացությունով գրել էր, որ ընդառաջել են, վեց ամիս հետաձգել են, բայց ոչ մի հետաձգում չկա, ոչ մի օրենքի քննարկում չկա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենց խնդիրն ընդհանրապես չի լուծվել: «Այսօր գործարարների օրն է, մենք ուզում ենք այսօր մեր կոչով ասենք, որ մենք գործադուլի ենք ելնում մեր կառավարության անպատասխանատու պահվածքից, բառից բուն իմաստով անպատասխանատու պահվածքից»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ իրենք առաջարկել էին, որ փուլ առ փուլ քննարկվեր, հասկանային բոլոր փուլերը, ոսկին՝ առանձին, հագուստն՝ առանձին, տնտեսականն՝ առանձին, իսկ կառավարությունը չի ընդունել իրենց առաջարկը: «Իրենք այնպես են ներկայացնում, որ իբր ՓՄՁ-ները չեն ուզում հարկ տան, ոչ ՓՄՁ-ները տվել են, տալու են ու սովոր են տալու, ընդհանրապես, բայց ՓՄՁ-ներն ուզում են ամեն ինչն ազատականացվի, որ իրենց ամբողջ ընթացքը չտրամադրեն հարկայինի հետ հարցեր լուծելու համար։ Թող ազատ լինի, թող մեզ համար հնարավորություն ստեղծեն, մենք էլ հարկերը վճարենք»,- ասաց նա։