«Համոզվում եմ՝ որ սա հատուկ մտածված տակտիկա է». Ընթանում է Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի գործով նիստը


«Համոզվում եմ՝ որ սա հատուկ մտածված տակտիկա է». Ընթանում է Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի գործով նիստը
Մարտ 3 12:04 2025

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է  Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված  և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստը։

«Մեղադրյալի պաշտպաններն, իմ գնահատակականով, արդեն որերորդ նիստն է՝ շարունակում են սաբոտաժի ենթարկել դատական գործընթացը։ Անցյալ նոյեմբերին մի ամբողջ դատական նիստ կրկնակի հարցաքննել էին փորձագետին՝ նույն 2–3 հարցը (տարբեր ձևակերպումներով) մի քանի ժամ շարունակ տալով։

Այսօր էլի նույն բանն է։

Համոզվում եմ, որ սա հատուկ մտածված տակտիկա է, որի նպատակը դատական գործընթացն այնքան ձգելն է, որ հանցագործության վաղեմության ժամկետն անցնի։ Եւ սա, վստահ եմ, հատուկ խրախուսվում է «վերևներից», հակառակ դեպքում դատավորn այս ձեռառնոցին վաղուց վերջ դրած կլիներ։

Սոնա Մնացականյանի հորեղբոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, դատարանից շտապ օգնությամբ տարան»,- գրել է  ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։