Երևանի Նաիրի Զարյան փողոցում ավտոմեքենա­ներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են


Երևանի Նաիրի Զարյան փողոցում ավտոմեքենա­ներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մարտ 3 09:05 2025

Մարտի 2-ին՝ ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. ավտոմեքենաներից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW և Mitsubishi մակնիշների ավտոմեքենա­ները. հրդեհի նշաններ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և երկու քաղաքացու պատգարակով մոտեցրել շտապօգնութ­յան ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։