«ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող մարդիկ բերման են ենթարկվել»․ հայտարարություն


«ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող մարդիկ բերման են ենթարկվել»․ հայտարարություն
Մարտ 1 23:12 2025

Սև հովազներ ֆան ակումբը հայտնում է․

«Բոլոր ֆան շարժումների անդամները ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթ բաժնի մոտ են։ Ոստիկանների տեղեկացմամբ, նախնական տվյալներով կա 11-ից 18 բերման ենթարկված երկրպագու»։

Հիշեցնենք՝ ՖԱՖ-ի անդամները «Փյունիկ» - «Արարատ Արմենիա» խաղի ժամանակ ակցիա են անցկացրել՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արթուր Մելիքբեկյանի հրաժարականը։ Ակցիան հանդարտ չի անցել։ Կարմիրբերետավորները գետնին են պառկացրել ՀՖՖ նախագահ Արթուր Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող ՖԱՖ-ի անդամներին։