Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․
«Ռուս-ուկրաինական (իսկ իրականում՝ Ռուսաստան-Արևմուտք) պատերազմը, կարծես, մոտենում է տրամաբանական ավարտին։ Այդ հակամարտության ողջ ընթացքում և նույնիսկ դրա նախապատրաստման փուլում՝ մենք՝ հայերս, մեծ կորուստներ ենք ունեցել։ Արցախը նույնպես դրա հետևանքն էր։
Իսկ ինչպիսի՞ն կլինի այդ հակամարտության ավարտը մեզ համար։
Հարցն ամենևին դյուրին չէ. և՛ հնարավորություններն են մեծ, և՛ սպառնալիքները։ Շատ բան կախված է լինելու նրանից, թե ով կներկայացնի Հայաստանը աշխարհաքաղաքական նոր պայմանավորվածությունների փուլում։ Նիկոլի հետ ոչ մի շանս չունենք։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի այդ բանակցությունների ժամանակ Հարավային Կովկասի գլխավոր «Զելենսկին» ՀՀ վարչապետը լինի։ Կարելի և պետք է այդ «պատիվը» վերապահել Ալիևին»։