Հրդեհի ահազանգ` Իսակովի պողոտայում


Հրդեհի ահազանգ` Իսակովի պողոտայում
Մարտ 1 13:16 2025

Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի կահույքի խանութներից մեկում։ Հայտնում են ՆԳՆ-ից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։