Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է. Նիկոլ Փաշինյան


Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է. Նիկոլ Փաշինյան
Մարտ 1 11:21 2025

Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է,  այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, բայց ես ուզում եմ ասել, որ Մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ, ոչ թե բացահայտելու, այլ՝ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Մարտի 1-ի գործի բացահայտմամբ զբաղվելը եղել է ու մնում է այն կարևոր խնդիրներից մեկը, որն ինքն առաջադրել է։