Ալիևի նպատակը մեկն է՝ Արցախի քաղաքական էլիտայից ցուցմունքներ կորզելով հասնել նրան, որ միջազգային ատյաններում Հայաստանը ճանաչվի ռազմական հանցագործ (Տեսանյութ)


Ալիևի նպատակը մեկն է՝ Արցախի քաղաքական էլիտայից ցուցմունքներ կորզելով հասնել նրան, որ միջազգային ատյաններում Հայաստանը ճանաչվի ռազմական հանցագործ (Տեսանյութ)
Փետրվար 28 12:30 2025

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը խոշտանգված է, արդեն 9-րդ օրն է՝ նա գտնվում է հացադուլի մեջ, ԱԳՆ-ի դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Վարդանյանի փաստաբանը արձանագրեց առողջական վիճակի վատթարացումը՝ նշելով, որ դատավարության ընթացքում նա մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։ Միջազգային բոլոր կոնվենցիաներով սա ուղղակիորեն մարդու խոշտանգում է։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ևս իրենց խոսքը պետք է ասեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 

Նրա խոսքով՝ Արցախի քաղաքական էլիտան պատանդառված է, որովհետև Ալիևի նպատակը մեկն է՝ ցուցմունքներ կորզելով՝ հասնել նրան, որ միջազգային ատյաններում Հայաստանը ճանաչվի ռազմական հանցագործ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ ԱԳՆ տարածած հայտարարությանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Մտահոգություն հայտնելը բավարար չէ, գործուն քայլեր են պետք։ Դրանցից մեկը՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցույթունները, մինչ այն պահը, երբ ազատ կարձակվեն բոլոր ռազմագերիները»։