Արարատի մարզի Ոսկետափ գյուղում փետրվարի 25-ին, ժամը 10.15-ին,իրար են բախվել «ՄԱՆ» բեռնատարը և «Հունդայի» ու «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ոստիկանությունից հայտնում են, որ «Լադայի» ուղևորուհին՝ 65-ամյա Ռաիսա Խ․-ն, մահացել է, իսկ 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: