Ավտովթար՝ Արարատի մարզում․ Մխչյան գյուղում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Mazda»-ն․ կա վիրավոր


Ավտովթար՝ Արարատի մարզում․ Մխչյան գյուղում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Mazda»-ն․ կա վիրավոր
Փետրվար 24 23:47 2025

Այսօր՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մխչյան գյուղում բախվել են «ԳԱԶ 3110» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։