Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոններում տարհանում է իրականացվել՝ ռումբերի մասին ահազանգերի պատճառով. կասկածում են ԻՊ-ին


Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոններում տարհանում է իրականացվել՝ ռումբերի մասին ահազանգերի պատճառով. կասկածում են ԻՊ-ին
Սեպտեմբեր 14 17:37 2017

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները ինը հաղորդագրություն են ստացել տեղադրված պայթուցիկ սարքերի մասին: Այդ մասին հայտնում է «Фонтанка.ру»-ն:

Լրատվամիջոցի տվյալներով՝ հեռախոսային ահաբեկիչները հայտարարել են քաղաքի ինը առևտրի կենտրոնում տեղադրված պայթուցիկ սարքերի մասին:

Բոլոր վայրերում իրականացվել է այցելուների և անձնակազմի տարհանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում պայթուցիկների մասին անանուն զանգերի պատճառով 16 դպրոց է տարհանվել:

«ՌԻԱ Նովոստի»-ին իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել էր, Ռուսաստանում պայթուցիկների մասին ահազանգերի ալիքը նախաձեռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված և երկրի սահմաններից դուրս գտնվող անձինք: Տեղադրված պայթուցիկների մասին հաղորդագրություններից ոչ մեկը չի հաստատվել:

Նշենք, որ նման զանգվածային զանգեր ՌԴ իրավապահ մարմինները շարունակում են ստանալ արդեն հինգ օր շարունակ՝ երկրի տարբեր քաղաքներում: