Այսօր առավոտյան ավտովթար է տեղի է ունեցել Երևանում։ Ժամը 9-ի սահմաններում թիվ 3 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին է հարվածել մեկ այլ մեքենա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 07:25-ի սահմաններում, Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին: