«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է իր աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։ Հայտնում են ընկերությունից;
Նախաորակավորման փուլին մասնակցելու համար ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է ներկայացնի հետևյալ տվյալները․
Առողջության ապահովագրության շուկայում ծառայությունների մատուցման առնվազն 5 տարվա փորձի մասին համառոտ տեղեկանք։
Ընկերության հավաքագրված համախառն ապահովագրավճարի չափը՝ առողջության կամավոր ապահովագրության նախորդ տարվա վերջի դրությամբ։
Գործող աշխատանքային պայմանագրով հետբուհական նեղ մասնագիտական բժշկական որակավորում ունեցող բժիշկ-փորձագետ աշխատակիցների քանակի մասին տեղեկանք։
Բժիշկ- փորձագետի հետ 24/7 հեռախոսային խորհրդատվությունների ծառայության առկայության մասին տեղեկանք։
Բուժկենտրոնների հետ գործող պայմանագրերի մասին տեղեկանք։
Հայտերը կարող եք ուղարկել [email protected] հասցեին։
Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը