Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ՝ Վերնիսաժի հարևանությամբ, երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ ևս մեկ հոգի սպանվել է։
Ըստ տեղեկությունների, մինչ սպանությունը, հյուրանոցում են եղել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն ու վերջինիս թիմակիցները: Հյուրանոցի ներսում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է կրակոցները՝ արդեն դրսում: Սպանվածը Վահագն Աբգարյանի թիմից է:
Նշենք, որ Armday.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը փոխանցել է, որ սպանվածը 1974 թ. ծնված Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Գ.Մ.-ն է:










