Երևանյան խանութում հայտնաբերվել է պահակի դին


Երևանյան խանութում հայտնաբերվել է պահակի դին
Սեպտեմբեր 14 12:18 2017

Սեպտեմբերի 14-ին, ժամը 08:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող մթերային խանութի պահակը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Շարուրի փողոցի թիվ 5/7 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը:

Փրկարարները 2-րդ սրահում հայտնաբերել են՝ 1961 թ. ծնված Ա. Ա.-ի դին: