Ապրիլին Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը


Ապրիլին Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը
Փետրվար 13 17:51 2025

Այս տարվա ապրիլի 16-19-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը:

120 մասնակից և 40 խոսնակ կքննարկեն ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները:

FINTECH360-ին կմասնակցեն ներկայացուցիչներ առաջատար բանկերից և վճարային համակարգերիցհեռահաղորդակցության և ՏՏ ընկերություններիցստարտափներից, մասնագիտացված ասոցիացիաներից:

Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են.

• AI-հավելվածները ֆինանսական ծառայություններումհնարավորություններ և մարտահրավերներ:

• Բլոկչեյնկրիպտոարժույթ, DeFi և թվային ակտիվներ. նորարարություններ և փոփոխություններ:

• Միջազգային դրամական փոխանցումների և վճարային համակարգերի զարգացում:

• Ինչպես է աճող հիպերանձնավորումը տրանսֆորմացնում հաճախորդների փորձը:

• FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում և կապիտալի շուկայում:

• Ապահովագրական շուկայի թվայնացում:

Համաժողովը կանցկացվի Holiday Inn Yerevan - Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի,  UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։

«FINTECH360 համաժողովը հիանալի հարթակ է դառնում է՝ ծանոթանալու նոր լուծումների, որոնք կարող են փոխակերպել ոչ միայն բանկային ոլորտը, այլև մարդկանց առօրյան: Մենք ակտիվորեն ներդնում ենք մոբայլ տեխնոլոգիաներ և թվային վճարումներ՝ հաճախորդների փորձը բարելավելու համար: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում նորագույն միտումներին նվիրված FINTECH360 համաժողովի անցկացմանը և հրավիրում  փորձագետներին քննարկելու, փոխանակվելու փորձով ու գաղափարներով, որոնք կարող են նպաստել ֆինանսական ոլորտի հետագա զարգացմանը»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

FINTECH360-ի մասնակիցներին սպասվում է ոչ միայն հետաքրքիր գործնական ծրագիր, այլև նրանք կվայելեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք համաժողովին մասնակցությունն իսկապես վառ և հիշարժան կդարձնեն: Ծրագրված է այցելություն գեղատեսիլ Սևանա լիճ և վանք, նավակներով զբոսանք և, իհարկե, հայկական հյուրասիրություն:

Համաժողովի ծրագրին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք fintech360.io կայքը:

Մինչև փետրվարի 28-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար: