Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Պարգև Չ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ինչից հետո ավտոմեքենան հայտնվել է բնակչի տան հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից 2-ը անչափահասներ են։