Վաղարշապատ քաղաքի Շահումյան 44 շենքի 3-րդ բնակարանում երեկ երեկոյան կանչով մեկնած Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը հայտնաբերել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հատակին ընկած վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 51-ամյա Ժիրայր Սարիբեկյանի դին։
Բնակարանում զննություն կատարելով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բենզինանման հեղուկով և 2 սպիտականման զանգվածով լցված պլաստմասե տարաներ, 3 հատ լուցկու տուփեր և 3 հատ ներարկիչներ, «Սոլպադեին» և «Մետամիզոլ Նատրիա» տեսակի դեղահաբերի թվով 10 դատարկ տուփեր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










