Եկեք 100 դրամը պահպանենք, աշխատենք, մենք էլ հնարավորինս կօգնենք. Մարությանի թիմն ավագանու նիստում ներկայացրեց հանրային տրանսպորտի սակագնի վերաբերյալ նախագիծ


Եկեք 100 դրամը պահպանենք, աշխատենք, մենք էլ հնարավորինս կօգնենք. Մարությանի թիմն ավագանու նիստում ներկայացրեց հանրային տրանսպորտի սակագնի վերաբերյալ նախագիծ
Փետրվար 11 12:58 2025

Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը ներկայացրեց 80,000 երևանցիների պահանջը՝ մեկ ուղևորության համար 100 դրամ վճարել։ Ավագանու նիստում քննարկվում է խմբակցության կողմից ներկայացված մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու հնարավորություն ստեղծող նախագիծը։

«Իշխանությունների բերած «բարեփոխումների» հիմքում ոչ մի խելամիտ, հստակ հաշվարկ ընկած չէր։ Քաղաքային իշխանությունը, ժողովրդի լեզվով ասած, թիվ է կրակել, հետո  հետևելով հանրության արձագանքին, աստիճանաբար նահանջել է իր դիրքերից, սա ժողովրդի հետ ազնիվ երկխոսություն չէ , ոչ էլ գրագետ կառավարման օրինակ»,- ասաց նա։

Թորոսյանը նշեց.  «Թող իշխանության բերած բոլոր փաթեթները շարունակեն գործել, միայն թե անպայման մնա մեկ ուղևորափոխադրումը 100 դրամ տարբերակը։

«Մենք կողմ ենք Երևանում տրանսպորտի զարգացմանը, միասնական տոմսային համակարգի ներդրմանը, մենք Հայկ Մարությանի թիմից ենք, այն մարդու, որը գործնակում սկիզբ է դրել տրանսպորտի ռեֆորմին՝ մի քանի 100 ավտոբուս ներկրելով, մշակելով տոմսային համակարգի մոդելը:

Նա ընդգծեց, որ քաղաքային իշխանության առաջարկած ռեֆորմը հիմնված է կանխավարկածների վրա, որևէ հստակություն չկա. «Եկեք 100 դրամը պահպանենք, այս նախագիծն ընդունվի, աշխատենք, մենք էլ հնարավորինս կօգնենք»։