Մի խումբ աշխատակիցների գործողությունների հետևանքով ԶՊՄԿ-ին օրական 400 միլիոն դրամի վնաս է հասցվել


Մի խումբ աշխատակիցների գործողությունների հետևանքով ԶՊՄԿ-ին օրական 400 միլիոն դրամի վնաս է հասցվել
Փետրվար 7 11:50 2025

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․

«Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։

Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։