Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, կրկին դուրս եկել երթևեկելի գոտի, բախվել բաժանարար հատվածում տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Երևանում «BMW»-ն կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 3 տուժած

Լրահոս
Դե ինչ, այլևս կարելի է որպես փաստ արձանագրել՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին․ Մելիքյան
13
Մարտ,
2025 20:08
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Դե ինչ, այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանո ...
Փաշինյանը հաստատեց՝ միջազգային ատյաններից հետ են կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը
13
Մարտ,
2025 19:26
«Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև ...