Այս տարվանից գիտնականները եռակի և նույնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մանրամասնելով.
«Ուր են գնում մեր հարկերը.
Եվ այսպես, հարգելի՛ քաղաքացի, քո վճարած հարկերի հաշվին, 4 տարի առաջ մեկնարկած և այս տարվա հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ մտած օրենքով՝ 2021թ համեմատ
354 գիտական ստորաբաժանման ղեկավար - 141,000-ի փոխարեն արդեն ստանում է 477,200 դրամ (եռակի աճ)
910 գիտաշխատող - 90,400-ի փոխարեն ստանում է 276,000 դրամ (եռակի աճ)
675 ավագ գիտաշխատող - 99,000-ի փոխարեն ստանում է 343,000 դրամ (3.5 անգամ ավել)
277 առաջատար գիտնական - 114,300-ի փոխարեն ստանում է 443,800 դրամ (3.8 անգամ ավել)
29 գլխավոր գիտաշխատող - 138,100-ի փոխարեն արդեն ստանում է 552,900 դրամ (4 անգամ ավել)
82 գիտական խմբի ղեկավար - 129,100-ի փոխարեն արդեն ստանում է 410,000 դրամ (3 անգամ ավել)
Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ։ Ավելի կարևորն այն է, որ սա միայն նրանց բազային աշխատավարձն է։
Մեր գիտնականների մի զգալի հատվածը, բացի այս կայուն աշխատավարձից, ներգրավված է նաև պետական մի քանի հարյուր միլիոնանոց գրանտային ծրագրերում՝ լրացուցիչ եկամուտ ապահովելով իրենց հետազոտությունների համար։
Այս թվերը ցույց են տալիս, որ գիտությունը և գիտնականը Հայաստանում գնահատվում են ոչ թե միայն խոսքերով ու կենացներով, այլ կոնկրետ գործողություններով և պետական հստակ քաղաքականությամբ՝ ապահովելով նրանց արժանապատիվ վարձատրություն և կայուն գործունեության հնարավորություն։ Սիրելի գիտնականներ, շնորհակալ ենք: Այս բարեփոխումները շարունակվում են, տնտեսական զարգացմանը համընթաց ու նոր ստանդարտների կիրառմամբ Ձեր աշխատավարձերը պիտի ավելի բարձրանա: Հարկ վճարող քաղաքացին էլ պիտի տեսնի ու զգա գիտության ուժն ու բարիքը:
Այո, այս թվերը հարկերը ներառյալ են, բայց նաև 2021-ի հարկերը ներառած թվերն եմ գրել:
Ի դեպ այն ժամանակ հարկվում էինք 23-36 տոկոս եկամտահարկով, իսկ այժմ 20 տոկոս»: