Նախօրեին ռուսաստանաբնակ հայազգի բլոգեր Արուսյա Կավկազի ընտանիքը նշել է նրա որդու ծննդյան տարեդարձը։ Երեկ Արուսյան իր հետևորդների հետ կիսվել է անցած տարի որդու ծննդյան խնջույքի ժամանակ տեղի ունեցած միջադեպով։
Բանն այն է, որ մեկ տարի առաջ, երբ ընտանիքը նշելիս է եղել որդու ծննդյան տարեդարձը, թալանել են նրանց տունը։ Գողացել են ոսկյա զարդեր, և, ինչպես Արուսյան է ասում, իր մոտ են մնացել միայն այն զարդերը, որոնք այդ ժամանակ իր վրա են եղել։