Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների հատվածում Չարենցավանի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի հաշվեկշռում հաշվառված, Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի կողմից վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան

Լրահոս
Դե ինչ, այլևս կարելի է որպես փաստ արձանագրել՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին․ Մելիքյան
13
Մարտ,
2025 20:08
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Դե ինչ, այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանո ...
Փաշինյանը հաստատեց՝ միջազգային ատյաններից հետ են կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը
13
Մարտ,
2025 19:26
«Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև ...