Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է.
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական իմաստությունը
Ընդամենը երկու ռազմավարական գործարքի արդյունքում Հայաստանը ստացել է ավելի քան 18.5 միլիարդ դոլար տնտեսական օգուտ։ Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է 13 միլիարդ դոլարի շեմին։
Ներկայացնում եմ պարզեցված վերլուծություն, սակայն ցանկացողներին կարող եմ տրամադրել մանրամասն հաշվարկները` ըստ տարիների և գումարների։
Հայաստանի տնտեսական օգուտները Ռուսաստանի հետ գազային համաձայնագրից և ԵԱՏՄ-ին անդամակցությունից
Ռուսաստանի հետ գազային համաձայնագիր (2013 թ.)
• Գազի գին – $165 1000 խմ-ի համար (Եվրոպայում՝ $500+)
• Հայաստանի տարեկան ներկրում – 2.2–2.6 մլն խմ
• Ընդհանուր սպառում (2013–2025) – 31.2 մլն խմ
Տնտեսական հաշվարկներ
• Հնարավոր ծախսեր առանց համաձայնագրի (եվրոպական գներով) – $14.4 մլրդ
• Իրական ծախսեր (ռուսական պայմանագրով) – $4.752 մլրդ
• Խնայված գումար (2013–2025) – $9.648 մլրդ
• Տարեկան խնայողություն – $804 մլն
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին (2015 թ.)
Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ (տվյալներ ըստ տարիների)
• 2014 թ. – $199 մլն
• 2023 թ. – $3.4 մլրդ
Ընդհանուր արտահանում ԵԱՏՄ երկրներ (2015–2023)
• $10.674 մլրդ
Հնարավոր արտահանում առանց ԵԱՏՄ (2015–2023)
• $1.791 մլրդ
Լրացուցիչ եկամուտ արտահանման աճից
• $8.883 մլրդ
Ընդհանուր տնտեսական օգուտ (2013–2025 թթ.)
• Գազի համաձայնագրի շնորհիվ խնայված գումար – $9.648 մլրդ
• ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ լրացուցիչ եկամուտ – $8.883 մլրդ
• Ընդհանուր տնտեսական օգուտ – $18.5 մլրդ
Հայաստանի արտահանման դինամիկան ԵԱՏՄ երկրներ (2001–2015 թթ.)
Տարի -Արտահանում ԵԱՏՄ (մլն $)
2001թ. – 14.8
2002թ. – 17.3
2005թ. – 43.5
2011թ. – 188.0
2013թ. – 226.0
2014թ. – 199.0
2015թ. – 350.0
Եզրակացություն
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. գազային պայմանագիրը և 2015թ. ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը բերել են $18.5 մլրդ տնտեսական օգուտ՝ կանխելով ֆինանսական մեծ կորուստները և խթանելով արտահանման ծավալների աճը։