Ասեցի՝ ցույց տվեք, որ արտահոսք եմ արել` մանդատս կդնեմ, ես էլ կգնամ Կիևյան կամուրջ. Հովիկ Աղազարյան


Ասեցի՝ ցույց տվեք, որ արտահոսք եմ արել` մանդատս կդնեմ, ես էլ կգնամ Կիևյան կամուրջ. Հովիկ Աղազարյան
Փետրվար 3 19:36 2025

Ասեցի ցույց տվեք, որ արտահոսք եմ արել` մանդատս կդնեմ, ես էլ կգնամ Կիևյան կամուրջ։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր հետ կապված պատմությանը, ըստ որի Աղազարյանը կուսակցությունից տարբեր ինֆորմացիաների արտահոսք էր կատարել։

«Ասացի՝ հեռախոսս դրեք այդ բարձրաստիճան պաշտոնյայի առաջ, իմ հեռախոսը ձեր մոտ է չէ՞, տեսեք, եթե ես կուսակցությունից, ժողովներից արտահոսք եմ կազմակերպել, ես դիմումս գրեմ, գնամ, բայց չեք անում։

Այդ այպես կոչված ոչ ստանդարտ նամակագրությունը ամերիկացի տղայի հետ, դրեք նայեք իմ  տղաների հետ, եթե իմ տղաները կգտնեն, որ այնտեղ բան կա, որի վերաբերյալ իրենք իրենց գլուխները կկախեն, ես իմ դիմումը գրեմ ու կգնամ Կիևյան կամուրջ, տուն էլ չեմ գնա»,-ասել է Աղազարյանը։