Չնայած խոշտանգումներին և սպառնալիքներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է նրա համար: ArmLur.am-ը ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը AYPFM -ին:
Ռուբեն Վարդանյանին որդին՝ Դավիթ Վարդանյանը պատասխանել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին:
-Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբեն Վարդանյանը համարձակ քայլի գնաց և հայտարարեց այն,ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկածդատավարությունն ամբողջությամբ կեղծված է՝կեղծ փաստաթղթերով, իրականության հետորևէ աղերս չունեցած արձանագրություններստորագրելու պարտադրանքով: Իրապես, ի՞նչկարող ենք ակնկալել այս դատավարությունից:
-Շատ կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը, “Բժիշկներ առանց սահմանների” կազմակերպությունը Ադրբեջանը հռչակել են որպես աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը, այնպես որ մենք մեծ հույսեր չունենք այս “դատավարությունից”: Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներենով, ունեցել է ընդամենը երեք շաբաթ՝ ավելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանոթանալու՝ Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանչի միջոցով: Տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում մյուսների դեպքում, մեզ հայտնի է, որ հորս գործը մյուսներից առանձին է քննվում, բայց ես կարծում եմ, որ մյուսների դեպքում էլ նույն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առավել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող:
-Այնուամենայնիվ, զգացել ենք, որ Ձեր հայրըմարտական է տրամադրված, ցանկանում էպաշտպանել իր դիրքորոշումը, բարձրաձայնելայն ամենի մասին, ինչ տեղի է ունեցելԱրցախում, պաշտպանել Արցախի ժողովրդին: Արդյոք ունե՞ք այն զգացողությունները, որ նաայս դատավարությունն օգտագործելու է որպեսհարթակ:
-Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը: Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը ՝ անկախ ազգությունից: Չնայած իրավիճակին, չնայած ինչպես իր, այնպես էլ մյուս հայերի հանդեպ բոլոր անարդարություններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրությունը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմյանց հետ բանակցելն է և փոխադարձաբար միմյանց հասկանալը:
-Հասկանալի է, որ այս դատավարությունըկողմնակալ է լինելու, և որ