Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել ԱՄՆ


Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել ԱՄՆ
Փետրվար 3 11:48 2025

Ըստ կառավարության՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Փաշինյանն ու կինը, սակայն, փետրվարի 1-ին էին տեսանյութ հրապարակել, որ մեկնում են Վաշինգտոն։

Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ են մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը` օրապահիկի, ճանապարհածախսի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը կկատարվեն  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։

 

Գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին, Արարատ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Արսեն Թորոսյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ազգային ժողովի միջոցների հաշվին: