Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և, իմ գնահատմամբ, հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ փորձ է արվում համակարգը տանել կոլապսի, Երևանի ավագանու գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Փորձ էր կատարվում համակարգը տանել ձախողման, ինչը ձախողվեց։ Վերադարձ միասնական տոմսային համակարգից դեպի 100 դրամների համակարգ, ուղղակի անհնար էր։ 100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Երևան քաղաքում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և նոր վճարման մոդելները, որոնք իրականացվել են։ Երևանցիները, այս տրամաբանությունը հասկացել և, ընդհանուր առմամբ, աջակցում են դրան։
Ամեն ինչ իր վերջնակետը պետք է ունենա։ Այդ շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը»,-ասաց Ավինյանը։