Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիաներին:
«Շնորհակալություն եմ հայտնում, որ ընդհանուր Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցում եք: Սա, առաջին հերթին, Երևան քաղաքում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում»,- նշել է նա:
«Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է»,- ասել է Ավինյանը: