ՀՀ նախկին մԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով արցախցի Ղարիբ Բաբայանի ձերբակալությանն ու ՔԿ տարածած հաղորդագրությանը, գրում է.
«Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:
Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է:
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է»։