«Որ ժամանակին սպառնալիքներ հնչեցնողների հետևից գնային, գուցե այսօր այս դեպքը տեղի չունենար»․ Գառնիկ Դանիելյանը՝ իր մեքենան հրկիզելու փորձի մասին


«Որ ժամանակին սպառնալիքներ հնչեցնողների հետևից գնային, գուցե այսօր այս դեպքը տեղի չունենար»․ Գառնիկ Դանիելյանը՝ իր մեքենան հրկիզելու փորձի մասին
Փետրվար 1 21:11 2025

«Ես հիմա քննչականում եմ, քննչական գործողություններ են իրականացվում, չգիտեմ՝ ով կարող է լինել, ոչ մի կասկածանք չունեմ»,- News.am-ին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝     իր մեքենան թալանելու և այրելու փորձի մասին։

«Քաղաքական մարդ եմ, քաղաքական գործ եմ անում, իմ ֆեյսբուքյան էջում որ նայում ես, 100 հատ էլ սպառնալիք կարող է լինի: Որ ժամանակին սպառնալիքներ հնչեցնողների հետևից գնային, գուցե այսօր այս դեպքը տեղի չունենար»,-ասել է նա:

Գառնիկ Դանիելյանը նշել է, որ մեքենայից թանկարժեք պահեստամաս են գողացել, նաև այրված մասեր կան, միգուցե փորձել են նաև հրկիզել մեքենան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թալանել և փորձել են հրկիզել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան: