Երևանում առավոտվանից մեկնարկել է և շարունակվում է տրանսպորտի սակագնի թանկացման բոյկոտը, սակայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակառակը պնդող գրառում է արել սոցցանցի իր էջում։
«Ակնհայտ է, որ քաղաքացիները չեն միանում «Գազել շարժման» կազմակերպիչներին և նախընտրում են քաղաքակիրթ վճարման տարբերակները։ Նրանք իրենց մասնակցությունն են ունենում ոչ միայն այսօր, այլ նաև ապագա տասնամյակներում՝ զարգացած հանրային տրանսպորտ ունենալու գործում»,- գրել է Գալջյանը։